Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԵԿՄ-ն քաղաքական բանավեճի կողմերին անհապաղ բանակցություններ սկսելու կոչ է անում

ԵԿՄ-ն քաղաքական բանավեճի կողմերին անհապաղ բանակցություններ սկսելու կոչ է անում
21.04.2018 | 21:34

ԵԿՄ-ն ողջունել է երկխոսություն սկսելու՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը և քաղաքական բանավեճի կողմերին կոչ է անում անհապաղ, առանց նախապայմանների բանակցություններ սկսել:


«Երկրապահը բազում անգամներ հայտարարել է և հիմա էլ կրկնում ենք՝ Երևանը Ֆիզուլին չէ, որ վերածենք ուսումնական հրաձգարանի, պոլիգոնի: Հայաստանի ներսում մենք թշնամիներ չունենք: Թշնամին սահմանից այն կողմ է և թշնամին այդ ամեն վայրկյան սպասում է հայկական կողմի զգոնության կորստին, սպասում է, որ մեր երկրում խառնակ վիճակ ստեղծվի, որպեսզի նոր ապրիլյան պատերազմ հրահրի: Մենք իրավունք չունենք լինելու անմիաբան, իրավունք չունենք քաղաքական հարցերը լուծել օրինախախտումների միջոցով,- նշում են հայտարարության հեղինակներն ու շարունակում,- ինքնին հասկանալի է, որ երկրում կան բազում չկարգավորված խնդիրներ, սոցիալական պրոբլեմներ: Հասկանալի է, երբ հանրության մեջ կան իրենց վիճակից, կենցաղից դժգոհ մարդիկ, սակայն, հիմնահարցերի լուծման միակ քաղաքակիրթ ճանապարհն առողջ երկխոսությունն է: Երկրապահը ողջունում է երկխոսություն սկսելու՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը»: «Երկրապահը կոչ է անում քաղաքական բանավեճի կողմերին՝ «Քայլ արա» շարժմանը և ՀՀ իշխանությանն անհապաղ, առանց նախապայմանների սկսել բանակցություններ, որի արդյունքում կլիցքաթափվի քաղաքական շիկացած մթնոլորտը»,- նաև նշված է ԵԿՄ հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 2024

Մեկնաբանություններ